կարևոր
2929 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-31 09:00

Տոկիո 2020. Հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալիբաեւին՝ նվաճելով Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի ուղեգիր

Տոկիո 2020. Հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալիբաեւին՝ նվաճելով Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի ուղեգիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով:

 Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում: