կարևոր
409 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 23:57

Հուլիսի 31-ին առանձին շրջաններում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 31-ին առանձին շրջաններում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին առանձին շրջաններում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +31 աստիճան տաքություն։