կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 23:47

Հայ ըմբիշները մեկնում են Տոկիո՝ մասնակցելու 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին

Հայ ըմբիշները մեկնում են Տոկիո՝ մասնակցելու 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն այսօր՝ հուլիսի 30-ին, մեկնում են Տոկիո՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Նրանց Ճապոնիայի մայրաքաղաք է ուղեկցում մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Նշենք, որ օգոստոսի 1-ից մեկնարկելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Այդ օրը 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը, գոտեմարտի մեկնարկը` 06:00-ին:

Օգոստոսի 2-ին մեդալային պայքարը կսկսեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), գոտեմարտերի մեկնարկը նախանշված է 06:30-ին:

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գևորգյանը Տոկիո են մեկնել երեկ՝ հուլիսի 29-ին: Իսկ Կարեն Ասլանյանը Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին: