կարևոր
232 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 23:40

«Վան» ակումբի դարպասն այսուհետ կպաշտպանի 36-ամյա ռուս դարպասապահ

«Վան» ակումբի դարպասն այսուհետ կպաշտպանի 36-ամյա ռուս դարպասապահ

«Վան» ակումբի դարպասն այսուհետ կպաշտպանի 36-ամյա ռուս դարպասապահ Նիկոլայ Ցիգանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նիկոլայը խաղացել է «Կրիլյա Սովետով» և «Տորպեդո» ակումբներում։

Դարպասապահի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգան ներկայացնող «Նովոսիբիրսկ»-ը, որի կազմում անցած մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում, որից 8-ում դարպասն անառիկ է պահել: