կարևոր
169 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 23:36

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Հուլիսի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողներին ուսուցանվել են առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները: