կարևոր
466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 21:42

Հայտնի է Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննության օրը

Հայտնի է Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննության օրը

Մեղրիի արդեն նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 16:30-ին: Այս մասին գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է:

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Վերջինս պաշտպանի հետ ծանուցման ժամին ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել գետնին, ապա պաշտպանին մի կողմ հրելով՝ Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։

Իսկ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ եւ ակնհայտ ապօրինի կերպով նիստ էր գումարել եւ բավարարել դատախազության Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը: