կարևոր
67 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 20:57

Զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթափոխ

Զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթափոխ

Զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ:

Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: