կարևոր
2608 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 20:24

Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիան շարունակում է այրվել: Կրակը մոլեգնում է այդ երկրի հարավում:

Վերջին 3 օրում հրդեհի ավելի քան 70 օջախ է հայտնաբերվել շուրջ 2 տասնյակ նահանգում:

Կրակը հասել է նաեւ Անթալիա, Բոդրում ու զբոսաշրջային այլ քաղաքներ: Հրդեհը վնասել կամ ավերել է ավելի քան 2 հազար շինություն:

Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: Բազմաթիվ բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են: Հրդեհներին մոտ գտնվող հյուրանոցներից ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել մի քանի հազար տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկ: 

Հրդեհաշիջման աշխատանքներում Թուրքիային օգնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել՝ պարզելու հրդեհի բռնկման հարցում մարդկային հնարավոր գործոնը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե կասկածներ կան, որ հրդեհի բռնկման հետեւում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է կանգնած: