կարևոր
724 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 19:54

16 օր է՝ Պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի Սյունիքում կորած զինծառայողների մասին

16 օր է՝ Պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի Սյունիքում կորած զինծառայողների մասին

16 օր է՝ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ:

ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն ու նշել, որ քննարկվում է նաեւ նրանց՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը։