կարևոր
82 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 19:13

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:48-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, տեղեկանցում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1987 թ․)։