Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ռուսաստանը:
Արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որ կարող է էլ ավելի վատթարացնել սահմանային իրավիճակը, եւ բոլոր հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում եւս ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես՝ սահմանազատման եւ սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով:
«Մտադիր ենք ակտիվ աշխատել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի կայունության, անվտանգության ու բարգավաճման գոտու՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համահունչ»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: