կարևոր
283 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 18:22

Փաշինյանը իր աշխատակազմի աշխատակիցներին կրկին պարգևատրել է

Փաշինյանը իր աշխատակազմի աշխատակիցներին կրկին պարգևատրել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են 2021 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման հիման վրա 112 տոկոս դրույքաչափով։

Այսինքն տարբեր վարչության պետեր ստացել են 300-ից ավելի քան 500 հազար դրամ։

Սա այն դեպքում, երբ պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած բազմաթիվ զինվորներ բուժօգնության, սոցիալական աջակցության խիստ կարիք ունեն, իսկ բազմաթիվ տեղահանվածներ ունեն կեցության խնդիր։