12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց ֆրանսիացի Էթյեն Բակրոյին՝ դուրս գալով շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Կարլսենը քառորդ եզրափակիչում երկու խաղում էլ հաղթեց: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ով 1,5: 0,5 հաշվով հաղթեց հնդիկ Վիդիտ Գուջրատիին:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև ռուս շախմատիստ Վլադիմիր Ֆեդոսեևը: Նա ավելի ուժեղ գտնվեց իրանցի Ամին Տաբատաբայից` 1,5: 0,5:
Հինգշաբթի ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հաղթեց ամերիկացի Սեմ Շենքլանդին և նրա հետ դիմակայությունը տեղափոխեց թայ-բրեյք: Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կդառնա Ֆեդոսեևի մրցակիցը:
Նշենք, որ տղամարդկանց աշխարհի առաջնությունը կավարտվի օգոստոսի 6-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1.89 միլիոն դոլար է: Մրցաշարի լավագույն երկու շախմատիստները (բացառությամբ Կարլսենի) կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։