կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-30 16:48

Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որեւէ առնչություն չունի․ ՄԻՊ

Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որեւէ առնչություն չունի․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

«Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»։