կարևոր
79 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 16:45

45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ն ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ն ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: