կարևոր
412 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 15:44

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները, հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևն ու Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Նրանք դատապարտում են Իլհամ Ալիևի վերջին սադրիչ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական «նախնիների երկիր» է:

«Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են էլ ավելի խաթարել տարածաշրջանային անվտանգությունը», - ասել են  եվրապատգամավորները:

Եվրախորհրդարանի պատգամավորները կրկին կոչ են անում Ադրբեջանին մայիսի 12-ից հետո Հայաստանի Հանրապետության ներսում զբաղեցրած դիրքերից դուրս բերել իրենց զինված ուժերը: Նրանք նաեւ հակամարտության կայուն կարգավորման կոչ են անում՝ ներառյալ Արցախի ապագա կարգավիճակը։