կարևոր
232 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 15:16

Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է թաղման հանձնաժողով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ:

Ոորոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Հիշեցնենք, որ բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին։