կարևոր
1234 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-30 14:51

ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

Երեւանում, այսօր, հուլիսի 30-ին, ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ քաղաքացին տղամարդ է։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում է։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։