կարևոր
259 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 14:45

Վրաստանում օտարերկրացիները ևս կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Վրաստանում օտարերկրացիները ևս կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

Վրաստանում օտարերկրացիները ևս կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ` Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի երեք կլինիկաներում: Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: 

Ո՞ւմ հասանելի կլինի պատվաստանյութը.
• Վրաստանում օրինական  բնակվող օտարերկրացիներին, որոնք կարող են  հաստատել երկրում գտնվելու օրինականությունը, որոնք  մուտք են գործել Վրաստան առնվազն երեք ամիս առաջ.
• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք «Աշխատանք Վրաստանից» ծրագրի մասնակից են, նաև նրանց ընտանիքի անդամներին.
• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք  ուսումնառության նպատակով են Վրաստանում և չեն  կարողացել մեկնել հայրենիք.
• Դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցչություններին, հյուպատոսությունների կամ նրանց համարժեք միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին
•Առանց փաստաթղթերի պատիժ կրող անձանց.
• Վրաստանի քաղաքացիների ընտանիքի` ոչ ռեզիդենտ համարվող անդամներին.
• Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների ` Ցխինվալիի շրջանի և Աբխազիայի բնակիչներին.
• Միջազգային դոնորների, դիտորդական առաքելությունների աշխատակիցներին.

Պատվաստման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է նրանց այս կամ այն խմբի պատկանելությունը: