18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցեց 23,14 վայրկյան արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):