Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Բորիս Սահակյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Բորիս Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Վահագն Մելիքյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Մելիքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 22-ին։