կարևոր
226 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 13:29

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնությամբ կկազմակերպվեն բակային ճամբարներ

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնությամբ կկազմակերպվեն բակային ճամբարներ

ՀՅԴ երիտասարդական միությունների նախաձեռնությամբ օգոստոսի 2-ից 14-ը Ստեփանակերտ և Ասկերան քաղաքներում կկազմակերպվեն բակային ճամբարներ:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարության համաձայն ճամբարին կարող են մասնակցել 12-ից 16 տարեկան պատանիները:

Ճամբարի նպատակն է Արցախի պատանիների համար ապահովել ուրախ և աշխույժ մթնոլորտ, պատանիներին սովորեցնել ազգային երգ ու պար: Ճամբարի ընթացքում կկազմակերպվեն նաև սպորտային մրցույթներ, մարզական, ինտելեկտուալ և զարգացնող խաղեր:

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով 097 74 30 75 հեռախոսահամարով: