կարևոր
256 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 12:52

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց պետական սահմանին առնչվող օրենսդրական փոփոխությունը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց պետական սահմանին առնչվող օրենսդրական փոփոխությունը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսին 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվում է սահմանափակում, ինչպես նաեւ արգելվում է առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցներն ու արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի հավաստմամբ՝ երկրորդ նախագծով սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու եւ գրանցվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շեշտադրեց նախագծերի կարեւորությունն ու գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրենսդրական փաթեթին: