կարևոր
220 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 12:14

ԱԺ-ն վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել. օրակարգում 6 հարց է

 Յոթերերոդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում 6 հարց է։ 

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այսօրվա ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցի:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: