կարևոր
2230 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-30 12:10

Հայ ուխտավորները Ամարասի վանք են այցելել

Հայ ուխտավորները  Ամարասի վանք են այցելել

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգությունը Արցախի Ամարասի վանք այցելելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

Ժամերգությունների նախօրեին կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի օբյեկտներում խաղաղապահների կողմից անցկացվել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ինչպես նաև Ստեփանակերտ-Ամարաս վանք ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովման միջոցառումներ:

Ամարասը վաղ միջնադարյան հայկական առաքելական վանքային համալիր է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։

2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո Ամարասի վանքը մնում է շփման գծի մոտ ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ։