կարևոր
2293 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-30 10:35

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես տեղեկացրել ենք՝  հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։

Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

«Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։