կարևոր
1366 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-30 09:41

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 8 ժամ ջուր չի լինելու

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 8 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի,  Դրոյի 4 համար: