կարևոր
445 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 09:18

Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը. «Հրապարակ»

Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական շրջանակների հետ առնչություն ունեցող այս անձին Ռուսաստանում չեն ընդունում եւ նրա հետ չեն աշխատում։

Սակայն նա ոչ միայն 3 տարի պահպանեց իր պաշտոնը, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ՝  արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվելով։ Հիմա նա նստում է նախարարի կաբինետում եւ սպասում է հրամանին, իսկ վերջին օրերին ԱԳՆ հաղորդագրություններում ոչ թե «ԱԳ նախարարի առաջին տեղակալ» են գրում, այլ «նախարարի պարտականությունները կատարող»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը, ասացին, որ «տեղեկացրել են, որ նման մտադրություն ունեն, ՌԴ-ից ասել են՝ ձեր գործն է»։ Դա մերոնք որպես թույլտվություն են ընկալել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում