կարևոր
103 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 00:42

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս երթևեկել Իջևան, Նոյեմբերյան մայրուղով

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս երթևեկել  Իջևան, Նոյեմբերյան մայրուղով

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարությունը խորհուրդ չի տալիս բրիտանացիներին մոտենալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին 5 կմ-ից ավելի մոտ, ինչպես նաեւ՝ երթեւեկել Իջեւան և Նոյեմբերյան քաղաքների միջեւ M16/H26 մայրուղով: 

Նախարարության կայքում տեղ գտած ճանապարհորդական խորհուրդներում նշվում են, որ վերջին ամիսներին սահմանին հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհեր եւ վիրավորներ են եղել: 

Զգույշ եղեք հատկապես մարտական ​​դիրքերի մոտ, գյուղերում եւ M16/H26-ի եւ արեւելքում սահմանի միջեւ միացնող ճանապարհներին, նշվում է հաղորդագրության մեջ: