կարևոր
448 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 00:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։

Համանախագահները մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին միջադեպերին, այդ թվում՝ տուժածների ու զոհերի մասին լուրերին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ պայմանավորվածություններով ստանձնած հանձնառությունները:

Համանախագահները վերահաստատում են առկա բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո երկկողմ անմիջական խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` առանց նախապայմանների արտացոլելով իրենց առաջնահերթությունները:

Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: