կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 21:40

Բուհերում թափուր տեղերի մրցույթին մասնակցած 940 դիմորդից մրցութային շեմը չի հաղթահարել միայն 16-ը

Բուհերում թափուր տեղերի մրցույթին մասնակցած 940 դիմորդից մրցութային շեմը չի հաղթահարել միայն 16-ը

Հուլիսի 26-ին լրացավ բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) հայտնում են, որ հուլիսի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ, քննարկել և հաստատել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի նախնական արդյունքները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի փոխանցմամբ՝ թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը:

Ցուցակները հայտնի կլինեն մինչև հուլիսի 30-ը: