կարևոր
1348 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-29 21:21

Բեռլինը Երևանին և Բաքվին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Գերմանիան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն, կանցլերի օգնական Մաթիաս Լյուդենբերգը ։

Նա նաեւ կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց կյանքը պահպանելու համար ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնության էսկալացիայի վերսկսումը խորը մտահոգություն է առաջացնում», - նշել է նա: