կարևոր
103 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 20:32

Ավազակային հարձակում՝ Երեւանի կենտրոնում

 
Հուլիսի 29-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: Ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված տղամարդիկ ներխուժել են Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման եւ տարադրամի փոխանակման կետ, սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը՝ դիմել են փախուստի։

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Հայտնի է, որ հանցագործություն կատարած անձը կամ անձինք եղել են բժշկական դիմակներով: Քրեագետները զննել են տարածքը:

Ոստիկանները որոնում են հանցագործություն կատարած անձանց: