կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 19:38

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. Զասը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

  
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

Մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ Զասն ասել է, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձեւաչափով պայմանավորվածությունների կատարման վրա:

«Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձեւաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: