կարևոր
1171 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-29 20:00

Հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է․ Human Rights Watch-ը դատապարտում է


Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիների դատավարությանը։

«Գերի ընկած զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- գրել է Գոգիան։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերու։