24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությանը։ Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 13-ին։ Գործով դատավոր է նշանակված Արման Հովհաննիսյանը։
Գործով որպես տուժող ներգրավված է Երևան քաղաի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։
Մեղադրական եզրակացությամբ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնայի հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Նարեկ Մանթաշյանը նախաքննության ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։