կարևոր
1471 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 17:50

Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը. նախարարը՝ գիտաշխատողներին

Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը. նախարարը՝ գիտաշխատողներին

ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողներն ու աշխատակիցներն այսօր առավոտյան ինստիտուտի տարածքում բարձրահարկ բնակելի շենք կառուցելու թույլտվության դեմ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջեւ։

Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում՝ հինգ մասնաշենքերի մեջտեղում, բազմահարկ շենք կառուցել է թույլատրվել։ Մի քանի ժամ կենտրոնի գիտաշխատողներին կառավարության շենքի առջեւ սպասելուց հետո մոտեցել է ոլորտի պատասխանատու, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Դումանյանին, ասել է․

«Դուք ոլորտի պատասխանատուն եք, այսքան մարդ է հավաքվել այստեղ, Ձեզ չի՞ մտահոգում։ Երեք օր է՝ փորձում ենք Ձեզ մոտ գալ, ամեն ձեւով ձեր աշխատակիցները, օգնականը խուսանավեցին, ստացվում է, որ անգամ Ձեզ մոտ գալը պրոբլեմ է»։

«Դուք ակադեմիական ինստիտուտի աշխատակից լինելով՝ կարծում եք ըսենց, միկրոֆոններով,  էսպես կանգնած քննչական կոմիտեի եզրակացություն քննարկե՞նք»,-պատասխանել է Դումանյանը։

ԿԳՄՍ նախարարն առաջարկեց քննարկումը կառավարության շենքի առջեւից տանել նախարարություն․ նախարարն անհարմար զգաց լրատվամիջոցների առջեւ քաղաքացիների հետ երկար զրույցելուց։