կարևոր
757 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 17:07

Ալյասկայում 8,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ալյասկայում 8,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հուլիսի 9-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել ամերիկյան Ալյասկա նահանգի տարածքում:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդում է 8,2 մագնիտուդի մասին: Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անքորիջից, որի բնակչությունը շուրջ 298 հազար է, 801,6 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած է եղել 3,4 կիլոմետր խորության վրա: 

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: