Հուլիսի 29-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Կայքի տեղեկություններով՝ անձը եղել է բժշկական դիմակով, և դեպքի վայրից դիմել է փախուստի: