կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-29 14:22

Բաքվի դատարանը հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերի նկատմամբ շինծու քրգործով դատական նիստը։

Մեղադրող դատախազը պահանջել է հայ գերիներին պատժել 318․2՝ սահմանի անօրինական հատման և 228․3՝ զենքի անօրինական ձեռքբերման հոդվածներով։ 

Դատարանը վճռել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։ 

13 հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Նրանք պատժի կրումից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից: