09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից մեկի՝ Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու արձակած կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողները հիմա գտնվում են հոսպիտալում: Մենք մշտական կապի մեջ ենք պաշտպանության նախարարության հետ, և մեր մասնագետները ապահովում են մեր գործընկերներին բոլոր այն միջոցներով, որը անհրաժեշտ է լինում»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության՝ ընթացել են տեղային մարտեր: Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր: