կարևոր
808 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 13:15

Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել թատրոնը:

Մերի Շահբազյանը ծնվել է 1932 թվականին Սոչիում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ստացել միջնակարգ կրթություն, այնուհետև 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1958 թվականից աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Խաղացել է «Ալվան ծաղիկ», «Պահանջվում է ստախոս», «Ոչնչից մեծ աղմուկ», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ժորժ Դանդեն», «Գլխի գինն է 50 միլիոն», «Թութակները վանդակում», «Վենետիկյան երկվորյակներ», «Ծղնեթցի Մայան», «Հրաշալի օր», «Շշմեցուցիչ հարված», «Երազիկ», «Երևանյան վարդեր» և մի շարք այլ ներկայացումներում: