կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 13:01

Թշնամու կողմից արձակված կրակոցից ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

Թշնամու կողմից արձակված կրակոցից ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, և ձեռնարկվում է նախաքննություն: