կարևոր
289 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 12:32

Ավտովթար՝ Երևանի Աճառյան փողոցում. բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը

Ավտովթար՝ Երևանի Աճառյան փողոցում. բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը

Երեւանում, այսօր, հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը  09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Աբովյանի վարած Honda Fit մակնիշի և 23-ամյա Վահե Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։