կարևոր
1219 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-29 11:50

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2796-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2796-ով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088 մարդ, ևս 17-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստավորում։

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 413 626 դեպք: Այստեղից ապաքինվել է 379 685 մարդ, մահացել՝ 5 768 հիվանդ: Աատվաստվել է 450 026 մարդ, օրական՝ 17 133: