կարևոր
193 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 11:20

Արցախում կատարվել է 35 թեստավորում

Արցախում կատարվել է 35 թեստավորում

Հուլիսի 28-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10269 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք: Կատարվել է 28 221 թեստավորում: