կարևոր
2209 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-29 09:49

ժամը 08։40-ի սահմաններում թշնամին կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքիում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ

ժամը 08։40-ի սահմաններում թշնամին կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքիում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է»: