Հուլիսի 29-ը տարվա 210-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 155 օր։
- 1817 թ. - ծնվել է Հովհաննես Այվազովսկին, հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ:
- 1845 թ. - գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը:
- 1907 թ. - Մեծ Բրիտանիայի բանակի Գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծեց առաջին սկաուտական կազմակերպությունը:
- 1927 թ. - ծնվել է Հարի Մուլիշը, հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ:
- 1928 թ. - ծնվել է Կոնստանտին Օրբելյանը, հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր:
- 1929 թ. - ծնվել է Ավետ Տերտերյանը, հայ երգահան:
- 1958 թ. - ստեղծվեց ՆԱՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:
- 1981 թ. - տեղի ունեցավ Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը:
- 1983 թ. - մահացել է Լուիս Բունյուելը, իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: