12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:
«Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն։ Դավիթը տիկին Լալիի միակ զավակն էր», - հայտնում է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ֊ի օգոստոսի 10֊ին Սպիտակ քաղաքում, մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ֊Ամերիկյան բժշկական քոլեջում։
Նա ծառայության է անցել Ջաբրայիլում ու այդ ընթացքում իրեն պատվով է դրսեւորել զինծառայության մեջ: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել թշնամու երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5֊ին։