10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Երկրում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Համավարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնել է Ատալը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բոլոր շրջաններն այժմ հիվանդության տարածման արագության տեսանկյունից գտնվում են կարմիր գոտում:
Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ ակնհայտ տարբերություն կա նախորդ ալիքների և նոր դեպքերի շրջանում հոսպիտալացվողների քանակի միջև: Ատալի խոսքով՝ դա հնարավոր է եղել բնակչության շրջանում զանգվածային պատվաստումների շնորհիվ: